Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով հնարավոր չէ առանձնացնել քաղաքական կոմպոնենտը․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Փաստաբանը հիշեցրեց, որ գործը հարուցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ ինչ- որ տարակուսելի հիմքերով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ․ նոյեմբերին հարուցված քրեական գործով է ձերբակալվել դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը։
«Իմ պաշտպանյալը՝ Գերասիմ Վարդանյանը, որի մասին բոլորը տեղյակ են որպես հայրենասերի, հայրենանվեր անձնավորության, ՀՅԴ կարկառուն ներկայացուցչի, ձերբակալում են և մեղադրանք առաջադրում նոյեմբերին։ Դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ է արձակում։ Դրանից հետ մեղադրանքը ոճային փոփոխությունների են ենթարկում ՝ կրկին կալանավորման միջնորդություն ներկայացնելով դատարան։ Դատարանը կրկին միջնրդությունը մերժում է, ու դրանից 19 ամիս անց կրկին նույն դեպքով ոճային փոփոխություններ են անում, ըստ էության, մեղադրանքը նույնիսկ թեթևացնում են ու կրկին կալանավորման միջնորդություն ներկայացնում դատարան ու որոշում են ձերբակալել, որովհետև, ըստ իրենց համոզման, անձը կարող է չներկայանալ դատարան»,- ասաց փաստաբանը։
Նա նաև անդրադարձավ ուշագրավ փաստի՝ նշելով․ «Սույն գործով քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է այն անձը, որը 2018 թվականին «հեղափոխության»՝ սահմանադրական կարգի խախտման գործընթացներին, Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող, ուղղակի մասնակցություն է ունեցել, ինչով պայմանավորված գործի քննությունը չի կարող դիտվել օբյեկտիվ ու անաչառ»։
Բենիկ Գալստյանն ասաց, որ բացարկ է հայտնել սույն գործով քննիչին։
Մանրամասն՝ տեսանյութում