Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շաբաթ ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է «մաքուր հաղթանակի» մասին եւ միասնության կոչ արել:
Բայդենի ելույթը հետեւել է ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումներին, որ նա եւ ԱՄՆ փոխնախագահի նրա թեկնածու Քամալա Հարիսը հաղթել են նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին:
«Այս պետության ժողովուրդն ասել է իր խոսքը: Նա մեզ հաղթանակ է տվել: Համոզիչ հաղթանակ: Այս ընտրությունների ժամանակ տրվել են ամենամեծ թվով ձայները»,-Բայդենի խոսքերը մեջբերել է Fox News հեռուստաալիքը:
«Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե առանձնացնել: Որը չի տեսնում կարմիր եւ կապույտ նահանգներ, այլ տեսնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է Ջո Բայդենը:
Նա նաեւ դիմել է Դոնալդ Թրամփի կողմնակիցներին:
«Հասկանում եմ ձեր հուսահատությունն այս շաբաթ: Սակայն այժմ եկեք միմյանց հնարավորություն տանք: Ժամանակն է մի կողմ դնել կոշտ հռետորությունը, նվազեցնել աստիճանը… Առաջընթացի հասնելու համար մեզ պետք է դադարել վերաբերվել մեր ընդդիմադիրներին՝ որպես թշնամիների: Նրանք թշնամիներ չեն, նրանք ամերիկացիների են»,-հայտարարել է Բայդենը՝ կոչ անելով երկրի երկու կուսակցություններին կողմնակիցներին միավորվել:
«Մեր աշխատանքը կսկսվի COVID-ի նկատմամբ հսկողության հաստատումից»,-նշել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ ամերիկացիները չեն կարող հաղթահարել կարեւոր բոլոր խնդիրները, քանի դեռ կորոնավիրուսը չի վերահսկվում:
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 75 մլն մարդ, ինչը երկրում ընտրողների ավելի քան 50 տոկոսն է եւ ռեկորդային է ԱՄՆ պատմության մեջ: