| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 1357 դիտում,
        
            1357 դիտում,  11 ամիս առաջ - 2024-11-05 17:12
            11 ամիս առաջ - 2024-11-05 17:12  
         
                
            Գազայի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը կբարելավի իրավիճակը Մերձավոր Արևելքում, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ ջանքերը փակուղի են մտել, իսկ Գազայում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Ավելին, նշել է նախարարը, տարածաշրջանային հակամարտության կրակը բորբոքվում է։
«Նրա կրակն արդեն պատել է Լիբանանի տարածքը, և մեկուսացված բռնկումները հասնում են Սիրիա, Իրաք և նույնիսկ Իրան։ Չի կարելի չհիշատակել նաեւ Կարմիր ծովի եւ Ադենի ծոցի նավագնացային զարկերակների շրջանում կտրուկ ապակայունացման մասին, որտեղ ամերիկացիներն ու բրիտանացիները «կառուցել են» բազմազգ ռազմածովային կոալիցիա, որն ագրեսիվ գործողություններ է ծավալել հուսիների ուժերի դեմ, որոնք իրենց հերթին արձագանքել են գրավյալ տարածքներում պաղեստինցիների դեմ Իսրայելի ուժային գործողություններին»,-ասել Է Լավրովը:
«Այս բոլոր գործընթացների կատալիզատորը Գազայի հատվածի շուրջ ստեղծված ճգնաժամն էր: Որքան շուտ այն լուծվի, այնքան ավելի արագ կսկսի բարելավվել իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ընդգծել է նախարարը։