կարևոր
10318 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-21 23:42
Իրավական

Այս ամենն արցախցիներին չի կոտրում և արցախցին երբեք չի ընկճվում․ փաստաբան

«Ուզում եմ անդրադառնալ ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակի հայտարարությանը, ըստ որի՝ Նախագահին սպասարկող ավտոմեքենայի առգրավումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, իրավաչափ է և հետապնդում է կոնկրետ քրեական գործով վարույթի շահերը հետապնդելու նպատակ։

Եթե նախագահի ավտոմեքենայի առգրավելը քաղաքական ենթատեքստ չունի, ապա հարց է առաջանում, ամիսներ առաջ, երբ այդ նույն ավտոմեքենան ՀՀ դատարանի որոշման հիման վրա առգրավել ու խուզարկել է, ինչո՞ւ են կրկին վերադարձրել Աշոտ Դանիելյանին։
 Եթե քրեական գործով այդ մեքենան  անհրաժեշտ էր, ապա ինչո՞ւ է առգրավվել, խուզարկվել, քննության համար ոչինչ չհայտնաբերվելով վերադարձվել է։ Դատարանի որոշման մեջ ինչո՞ւ ցույց չի տրվում, թե ինչ կապ ունի նախագահին սպասարկող մեքենան էն քրեական հետապնդման հետ, որ իրականացվում է Աշոտ Դանիելյանի նկատմամբ, որով Աշոտ Դանիելյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, քրեական հետապնդում չի իրականացվել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
 

Հիշեցնենք, որ այսօր Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դարպասները,առանց դատարանի որոշման նեխուժել և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։

Ոստիկանության գործողություններն ըստ փաստաբանի ապօրինի է և վիճարկելու են դատարանում։