կարևոր
31639 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 18:03
Իրավական

Տեսաձայնագրող սարքն անհետացել է, չկա, պատահական չէ․ Սուրեն Մանուկյան

Պատահական չէ, որ այսօր քրեական գործից անհետացել է տեսաձայնագրող սարքը։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանը։ Նա ասաց, որ դատարանի կողմից արդարադատություն, անկողմնակալություն չի նկատում ու տպավորություն ունի, որ երկու հանրային մեղադրող կա դատարանում։ Նա վստահեցրեց, որ եթե այդ սարքը գտնվի, կփաստվի նաև իրենց անեմղ լինելը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։

Մանրամասն՝ տեսանյութում