|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Արաբկիրի 49-րդ փողոցի թիվ 14 տան մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Ս.-ին:
Նա խոստովանել է, որ մարտի 5-ին Երևանի Մ. Հերացու փողոցի 20 շենքի բնակարաններից մեկում 1966 թ. ծնված Արմեն Ի.-ից օրավարձով վերցրել է 800 դոլար արժողությամբ լուսանկարչական սարք, որը նույն օրը 40.000 դրամի դիմաց գրավադրել է Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը: Կատարվում է հետաքննություն: