ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
Նիկոլ, քեզ ժողովուրդը չի դատելու քեզ հայկական պետության դատարանն է դատելու։ Մենք ինչ-որ համայնք, կամ նախնադարյան հասարակություն չենք, որ հրապարակում հարյուր մարդ հավաքվի ու պետական դավաճանության հարց քննի։
Ի հեճուկս քո տեսակի 1918 թ. հայը պետություն ստեղծեց, որը վերանկախացավ 1991 թ. ու այդ պետությունը կայացավ։
Իր հարյուրավոր խնդիրներով, բայց կայացավ ու մինչ քո գալը ապահովում էր այս տարածաշրջանում իմ տեսակի գոյությունը ու քո գնալուց հետո էլ շարունակելու է ապահովել։
Դու հայկական պետությունը ուզում ես վերածել համայնքի, ոնց կայացած բանակն էիր վերածում ջոկատների։
Բայց չի ստացվելու։ Քո դատավճիռը հրապարակվելու է արդար դատաքննությունից հետո, այնպես, որ որևէ մեկի մոտ կասկած անգամ չմնա։
Ու հայ ժողովուրդը մատն անգամ չի շարժելու, միայն ահեղ զայրույթով հետևելու է կատարվողին ու հարցնելու է՝ ուր կորան քո կողքը հիմա կանգնած, երջանիկ ապուշի պես իրենց բախտից զարմացածները»։