կարևոր
2932 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-13 18:50
Հասարակություն

Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան

Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան

«Պաշտոնական դիրքի չարաշահման ու խարդախության վերաբերյալ փաստերը, որ ներկայացվել են մեղադրանքի  կողմից, հիմնավոր չեն»,-ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով դաական նիստի ժամանակ հայտարարեց  փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ մեղադրող կողմը չի հատել հիմնավոր կասկածից վեր ապացուցողական շեմը։

«Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, որը սահմանված է տարբերակված մոտեցում քաղաքական պատճառներով։ Այս առումով կարծում եմ, տեղի է հիշատակել քաղաքական գործիչներից մեկի՝ իշխող ուժի ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանի խոսքը ունեցվածքից, ազատությունից զրկելու մասով, կարծում եմ, այն լիովին համապատասխանում է այս հետապնդման ոգուն»,-ասաց Մելիքյանը։

Աշոտյանի մյուս պաշտպանները ևս հայտարարեցին, որ մեղադրանքն անհեթեթ է, այն Արմեն Աշոտյանը չի ընդունում, նա որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, որևէ անգամ հակաօրինակություն չի արել։

«Բոլորս վերջում համոզվելու ենք, որ այս գործն ամբողջությամբ՝ ոտից գլուխ շինծու է»,-ասաց պաշտպաններից մեկը։

Գործով անցնող Մարթա Սիմոնյանի պաշտպանն էլ հայտարարեց, որ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչում։