Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի կարծիքով` քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մարդկանց աշխատանքով ապահովելու պայմաններ է պետք ստեղծել: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարության ծրագրերում կա արդարադատության նախարարության հետ համատեղ այս խնդրին լուծում տալու հարցը։ «Մեծ խնդիր է այդտեղ, որովհետև մարդիկ նախկինում աշխատել են, այդ աշխատատեղերը եղել են, բայց այսօր այդ հնարավորությունը չունեն», - նշեց պատգամավորը։
Թանդիլյանը պատասխանեց, որ ՔՀԿ-ներում քաղաքացիներին աշխատանքի առումով լայն ընտրություն հնարավոր չէ տալ, բայց աշխատանքով չապահովելը սահմանափակում է մարդու իրավունքները։ «Խնդիրն առկա է, և մենք արդարադատության նախարարության հետ կաշխատենք»,- խոստացավ նա։
Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում աշխատատեղերի ստեղծումը՝ Հակոբյանն ընդգծեց նաև, որ դրանք մի շարք կարևոր խնդիրներ կլուծեն: «Այս մարդիկ աշխատանքից հոգնած գալիս են, և շատ հարցեր տեղն են ընկնում, օրինակ՝ թղթախաղը և այլն։ Նրանք ժամանակ չեն ունենա, այնպես որ` խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք այս հարցին»,- նշեց պատգամավորը։