|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2024 թվականի բյուջեն պետք է ճշգրտվի՝ Երևանի կողմից իր ներդրումը կատարելուց հրաժարվելու պատճառով, РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բնականաբար, հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից հաշվարկված վճարը մուծելուց հրաժարվելը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն», - նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ուսումնասիրվում է, հավելել են վարչությունից։
«Ինչ-որ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը եւ ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսային մասը, բայց առաջին հերթին Երեւանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին հետ կանչելու կամ քվոտայի պաշտոններում չնշանակելու հաշվին», - պարզաբանել են ԱԳՆ-ում:
ՀԱՊԿ մարմինների աշխատանքը կշարունակվի սովորական ռեժիմով, ընդգծել են գերատեսչությունում։
«Կազմակերպության բյուջեի վճարումների ուշացումները, այդ թվում՝ Հայաստանից, եղել են ավելի վաղ։ Այնուհետև կազմակերպության գործունեության ֆինանսավորման խնդիրները լուծվել են՝ օգտագործելով գործող պահուստները, և «պարտապանները» հետագայում մարել են իրենց պարտքերը»,- պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հստակեցվում է, որ 2024 թվականին Հայաստանի ներդրումը կազմել է 53,22 մլն ռուբլի։