կարևոր
4429 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-02 15:02
Աշխարհ Քաղաքական

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«ՀԱՊԿ անդամ երկրները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույնս շահավետ օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։

Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ», - ասել է նա։

Դիավաագետն ընդգծել է՝ Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», - նշել է նա:

Միևնույն ժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանում հասկանում են՝  արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և նրա դիրքերին Հարավային Կովկասում»:

«Հանուն այդ խնդրի հասնելու, նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հենվողներ հնարավորությունները։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - պարզաբանել է դիվանագետը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի միջոցով լուծվում է ցանկացած խնդիր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն պատմական խորը արմատներ ունի։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների, կողմերի փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք կատարելու պատրաստակամության հիման վրա: Այս համատեքստում չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերը, որն այս բարդ գործընթացում խաղում են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը», - նշել է Միքայել Աղասանդյանը։