|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգում, որտեղ հոկտեմբերի վերջին գրանցվել են 6.1 մագնիտուդով ցնցումներ։
Կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ այս երկրաշարժի էպիկենտրոնը, ինչպես հոկտեմբերի 27-ին, գտնվում էր Սինդիրի քաղաքի մոտակայքում՝ 9.6 կմ խորության վրա։ Դրան հաջորդել են հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 3.6 մագնիտուդով։
Ավերածնության կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։