|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 37 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի շրջանների և Սև ծովի օդում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 37 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրանցից 10-ը խոցվել են Ղրիմի, 8-ը՝ Սարատովի մարզի, 7-ը՝ Օրյոլի մարզի, ինչպես նաև 3-ական՝ Լիպեցկի, Ռոստովի մարզերի և Սև ծովի տարածքի օդում։
Բացի այդ, մեկական դրոն է ոչնչացվել Բրյանսկի, Վորոնեժի և Կալուգայի շրջանների տարածքում։