|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Սուտ է, ես ձեզ կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը․«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ ամռանը եղել ենք Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերում, մտել ենք այն տները, որտեղ թիրախային կրակոցներ են եղել և երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել։ Դա թիրախային է եղել, ոչ թե օդում կրակել են. եթե փամփուշտը մտել է մարդու տուն, դա ի՞նչ է նշանակում, ոչ թիրախային կրակոցնե՞ր են»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
«Դա մի քանի ամիս առաջ է եղել ընդամենը և, ասել, որ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանը գնում է այդ խաղաղության գործընթացին, կներեք, լուրջ չէ։ Նույն կրակոցները առնվազն օգոստոսին Տավուշի մարզում են եղել, այսինքն՝ դա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում․․․ Լավ եթե կառավարության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ 3 ամիս թշնամին չի կրակել, ի՞նչ ասեմ»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։