|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հարցազրույցում հայտարարել է` «ՔՊ-ի որջը վերացնելու ենք․ թալանել են, փողերը մսխում են»։
Այս հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ-ական ավագանու անդամ, Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ Նա ֆեյսբուքում դիմել է ոստիկանությանը գրելով՝ «խնդրում եմ այս հայտարարությունը ի գիտություն ընդունել և համապատասխան գործողություն իրականացնել»։
Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչ է ուզում սույն ՔՊ-ականը, որ իրականացնի ոստիկանությունը․
1) Հոգնել է անբարոյական՝ ապադասակարգայնացած՝ հանցագործ տարրերի հավաքավայր՝ պատսպարանից (տես որջ բառի բացատրությունը) և ցանկանում է որ ոստիկանությո՞ւնը վերացնի այդ ավազակների՝ բանդիտների որջը, թե՞
2) Հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն իրենց թալանն ու փողերի մսխումը։
Մի բան ակնհայտ է․ քանի դեռ այս իշխանությունն է իշխում՝ ՔՊ-ական այդ աղջկա խնդրանքը չի կատարվելու․․․»։