Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանը գտնվում է բավականին ագրեսիվ միջավայրում` պայմաններում, երբ հարեւանները յուրաքանչյուր օր աղավաղում են քարտեզները, պատմության եւ մշակույթի փաստերը: Ընդ որում, նրանք դա անում են ինստիտուցիոնալ, կազմակերպված ձեւով` այս գործընթացում ներգրավելով միջազգային հանրությանը: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը` որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով հայագիտության եւ մշակութային անվտանգության խնդիրներին:
Այս կապակցությամբ, ինչպես նշեց նախարարը, ծանր հետեւանքներից խուսափելու համար լայնածավալ գիտական աշխատանք է անհրաժեշտ նշված ուղղություններով:
Արշակյանը նշեց նաեւ, որ վերջին երկու տարվա ընթացքում պաշտպանական բյուջեն կրկնապատկվել է: «Իսկ եթե հաշվի առնենք դրամաշնորհներն ու ֆինանսական այլ միջոցները, ապա ռազմական բյուջեն քառապատկվել է: Մենք բավականին լավ ներուժ ունենք, հատկապես` ռադիոինժեներիայի, ծրագրային սարքաշինության, ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ այլ ոլորտներում, որն օգտագործվում է նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում»,- հավաստիացրեց Արշակյանը:
Նախարարը նաեւ հայտնեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ, այնպես էլ կիբերանվտանգության ոլորտում: