|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արտաքին ուժերը փորձում են խարխլել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում առկա հասարակական-քաղաքական իրավիճակը, ինչը նկատվել է Բելառուսում. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ուշադրության է արժանի արտաքին ուժերի` մեր երկրների հասարակական-քաղաքական իրավիճակը խարխլելու ցանկությունը: Մենք դա տեսանք Բելառուսում, որտեղ մեզ համար ակնհայտ են մեր եղբայր բելառուսների առջև ծառացած ներքին դժվարությունները օգտագործելու փորձերը», - ասել է Պանկինը ՀԱՊԿ ռազմավարական զարգացման ուղեցույցների կլոր սեղանի ընթացքում:
Նա շեշտել է, որ, ըստ էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին է: «Մեր տանը նրանք համառորեն ցանկանում են ներմուծել մեզ համար, մեր մշակույթին, հասարակության ընկալմանը, մեր միասնության ընկալմանը խորթ որոշակի կանոններ»,- ասել է Պանկինը: