|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի 2025 թվականի վերջին Հնդկաստան այցը կազմակերպելու ծրագրերի մասին։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այցը պետք է բովանդակալից լինի, հաղորդում է «Вести»-ն։
«Մենք այժմ ակտիվորեն պատրաստվում ենք Պուտինի Հնդկաստան կատարելիք այցին, որը նախատեսված է այս տարվա վերջին։ Հուսով ենք՝ դա բովանդակալից այց կլինի», - ասել է Պեսկովը։
Արձագանքելով հնդկական աշխատուժի շարժունակության շուրջ ռուս-հնդկական համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ The Economic Times պարբերականի հրապարակմանը, նախագահի խոսնակը հրաժարվել է որևէ մանրամասնություն հայտնել։