|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դեպի ԱԺ տանող բոլոր ճանապարհներն այս պահին փակ են: Բաղրամյան պողոտայում, ԱԺ-ի մոտ խաղաղ երթի ճանապարհը քիչ առաջ փակեցին ոստիկանական հսկայածավալ ուժերը: Նրանք պահանջում են բացել ճանապարհը: Ոստիկանության ներկայացուցիչը, հղում անելով հավաքների մասին օրենսդրությունը, պահանջում է, որ ԱԺ-ից պատշաճ հեռավորություն պահպանվի, որպեսզի չխոչընդոտվի ԱԺ-ի աշխատանքը: Դիտարկմանը` այս ժամին ԱԺ-ն չի աշխատում, նա պատասխանեց` նախապես ենք ապահովում ԱԺ-ի բնականոն աշխատանքը:
Ընթացքում իրավիճակը լարվեց, երբ Բագրատ Սրբազանը ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու են փորձում կարմիր ու սև բերետավորներով վախեցնել ժողովրդին։