կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 12:32
Քաղաքական

Այս իշխանությունը ի վիճակի չէ մանուշակագույն ու դեղին բերետավորներով ճնշել ժողովրդական ընդվզումը

Նահանջ չի լինելու։ Երեկ գնացել եմ մեկուսարան` կալանավորված երիտասրադների մոտ, փոխարենը ես նրանց ոգևորեմ, նրանք են ինձ ոգևորում, և մեկուսարանից ինքս ոգևորված դուրս եկա: Իշխանությունը  պետք է հասկանա` ոստիկանության, ուժային կառույցներով այս պայմաններում չի հաջողելու ոչինչ։ Այս մասին Սարդարապատից Երևան երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը խոսեց նաև մյուս երթերին հանրության արձագանքի մասին, որը, նրա խոսքով, ոգևորող է, մարդիկ մոտենում և իրենց աջակցությունն են հայտնում, մասնակցում են քննարկումներին։

Մանրամասն՝ տեսանյութում։