Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կտրականապես դեմ եմ և երբեք, այն էլ հրապարակային, չեմ մտել որևէ մեկի անձնական դաշտ։
Բայց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անցելով կոռեկտության ու կարմիր գծերի սահմանները, դրդում է։ Նա, ըստ էության, ոչ միայն կոռեկտության սահմանները չարաշահելու, այլև իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու երկարամյա փորձ ունի։
2009-ին Քր․ օրենսգրքի 214-ի 2-րդ մասով դատապարտված, սեփական մեղքն ընդունած, խոշոր չափի նյութական վնասը հատուցած Տ․ Հակոբյանը՝ հիմա էլ դիմել է հանրային էմոցիաներ գողանալուն, ինձ մեղադրելով ատելության խոսքի, մեր հայրենակիցների ենիչերի և թուրք անվանելու մեջ։
Բացահայտ և ցինիկ սուտ է։ Իմ խոսք ավելի քան հրապարակային է․․․
Սոցիալական և իրավական բացառիկ պատասխանատվությունն ենթադրող սահմանադրական անկախ մարմնի նախագահը համառորեն չի ուզում ընդունել, որ չարաշահում է ՀՌՀ նախագահի իր լիազորությունները, ոտնակոխ է անում Սահմանադրությամբ/Հ 197/ և ՀՀ օրենքով /Հ 34/ ՝ իր պաշտոնին վերապահված քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջը և Հ1-ով քաղաքական, վերլուծական «Դիակոգ» հաղորդումն է վարում։
ՔՊ-ի ինքնամոռաց պրոպագանդիստի դերակատարություն ստանձնած Տ․ Հակոբյանն ինձ ծերանոցներ այցելելու «խորհուրդ է» տալիս։
Պրն Հակոբյան, ցավոք, այս էլ քանի տարի, գրեթե ամենշաբաթյա ծանրաբեռնվածությամբ ավելի շատ իրավապշտպան գործունեությամբ եմ զբաղվում՝ այցելելով ձեր պաշտելի ռեժիմի կողմից հալածյալ քաղաքական բանտարկյալներին ու ապօրինի կալանավորվածներին։
Դաստիարակությունս և ցանկությունս մեծ չէ շարունակել անդրադառնալ եթերային էթիկան և հանրային հոգևոր առողջությունն ապահովելու լիազորություն ունեցող մեկին, ով լրագրողական անցյալ ունենալով՝ լրագրողների հետ խոսում է «իդի վ ժոպու» կամ՝ «հետույքային լրագրություն» խոսույթով, մեկին, ով ․․․
ԱԺ-ում խոսքս առավել հանգամանալից է․․․․
Հ․Գ․ Ամեն իմաստակ, դեռ իմաստուն չէ․․․․
Բամբասելն ու ստելը տղամարդու որակ չեն․․․
Անխուսափելիորեն գալու է քարեր հավաքելու ժամանակը․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր