Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տարեկան 500 մլն պետությանը հարկ վճարողը գնո՞ւմ է սնանկության, որ ամբողջ լրատվամիջոցներով տանում են սնանկության, ամոթ է, ուղղակի ամոթ, պարապ են մնացել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատերերը, որոնք չցանկացան տեսախցիկների առաջ խոսել։
«Այսօր այս կազմակերպությունով ներմուծում ունենք, ապրանք ենք ներմուծում, եթե ներմուծում ենք, ոնց ենք սնանկանում»,-ասաց համասեփականատեր Էրիկ Հայրապետյանը։
Նա նշեց, որ քննչական մարմինն առայժմ ոչինչ չի պարզել, քանի որ կրակն առավոտյան 9-ի կողմերն է մարվել։
«Բայց անօրինականության հետ կապված տեղեկությունները հերքում ենք, ունենք բոլոր թղթերը: Այսօր էս երկրում անօրինական աշխատելն անհնար է, բոլոր թղթերն էլ ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին»,-ասաց Հայրապետյանը:
Նա ևս պնդեց, որ գազալցակայանը դիտմամբ են պայթեցրել․ «Միանշանակ դիտմամբ է: նաեւ մասնագիտական առումով մենք հասկանում ենք, որ հեղուկ գազի ցիստեռնները իրավունք չունի նման ձեւով պայթելու: Որ նայում ենք տեսքին, սա ինքն իրանով պայթել հնարավոր չէր, դա բացառվում է»,-ավելացրեց Էրիկ Հայրապետյանը և նշեց, որ քննչականին կներկայացնեն իրենց կասկածները։
Սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսին ներկայացած անձն էլ հավելեց. «Կրկին անգամ ասում եմ՝ պատվեր են կատարել: Ես հիմա չեմ կարա անուններ ասել, դա քրեական գործին կխանգարի։ 99,99 տոկոս, պնդում եմ, որ զակազ են կատարել:
Տարածքը ապահովված է եղել հակահրդեհային բոլոր համակարգերով: Մենք ունենք SOS համակարգ, որը միացել է եւ ահազանգը այդտեղից է եկել: մենք հասել ենք մի 20 րոպե հետո»:
Նրանք նաև տեղեկացրեցին, որ այս պահին հիվանդանոցում են գտնվում գրանցված 5 աշխատողներ, նրանցից մեկը փորձաշրջան էր անցնում։
Ասացին՝ տեղեկացվել են, որ բացառությամբ մեկի՝ մյուսների առողջական վիճակը դրական են գնահատել։
«Ծանրերից մեկի մոտ դրական դինամիկա կա, մյուսի մասին դեռ շուտ է խոսել»,-ասաց նա։
Աղբյուրը՝ News.am