|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է, ինչը հնարավորություն չի տալիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի օրակարգ բերել կարևորագույն հարցեր. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանին իշխանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից 4-րդ անգամ չընտրելու փաստին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել և ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, որոնք որևէ ձևով օրակարգ չեն բերվում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա աննպատակահարմար համարեց այսպիսի կարևոր հարցերի կողքին հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն անընդհատ ձգձգելը։
«Սա ցույց է տալիս, որ հանձնաժողովում աշխատանքները իշխանությունը դիտմամբ տապալում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։