Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԻՊ-ը պիտի լինի կառավարման այս ամբողջ համակարգի խիղճը՝ քաղաքացիներին պաշտպանելու, բայց նա առաջարկում է կամուրջ լինել քաղաքացիների ու կառավարության միջեւ․ անընդունելի համարեց Բագրատ Սրբազան Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը։
Նա նկատեց, որ գնացել էին ՄԻՊ գրասենյակ՝ օմբուդսմենին հանդիպելու, բայց նա առաջարկեց ընդամենը 4 հոգով ներս մտնել՝ առանց լրագրողների։
«Մեզ հրավիրում է առանց լրագրողների քննարկում ունենալու, որ ի՞նչ ասի, ինչու՞ չես ուզում, որ այդ հանդիպումը ուղիղ եթերի ռեժիմով սփռվի․ ճիշտը՝ ճիշտ, սխալը՝ սխալ»,-հարցապնդում արեց նա։
Ապա նկատեց, որ մարդու երեսին զինվորական կոշիկներով քայլում են, թիկնապահներով մարդուն բռնում են՝ վրան թքում․ այս ամենին Մարդու իրավունքների պաշտպանը գնահատական չի տալիս։
«Դու ՄԻՊ ես՝ մարդու իրավունքների պաշտպան ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ, քո գործը մարդու իրավունքները պաշտպանելն է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Ապա նշեց, որ այդ փողոցից մարդ են գողացել՝ Ժորային Ավետիսյանին։
«Ոստիկանության օրենքում գրված է՝ քայլե՞ք մարդկանց երեսով, 30 հոգով մարդ ջարդե՞ք, լցվեք Սադարապատ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին արգելե՞ք․ այս ամենին գնահատական պե՞տք է տա ՄԻՊ-ը, թե՞ ոչ»,-ասաց նա։
Սրբազանը պարզաբանեց, որ ՄԻՊ-ին հանդիպելու իրենց նպատակը բոլոր այդ ապօրինություններին հանրային հնչողություն հաղորդելն էր, նշելը, որ որ մեկ մարդ է տնօրինում ամեն ինչ՝ նույնիսկ մարդու իրավունքները տնօրինող ՄԻՊ-ին, այդքան քաջություն չունի ՄԻՊ-ը, որ գնահատական տա։
«Սարսափ է գալիս վրադ, որ քո կյանքն ու գալիքը հանձնված է այս մարդկանց խնամքին»,-նշեց նա ու հավելեց․ «Այս մարդը պիտի հեռանա՝ իր հետ տանելով մնացած բոլոր գոյանքները»։
Մանրամասն՝ տեսանյութում։