կարևոր
3271 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-04 16:09
Հասարակություն

Պետություն են պահում «սար-քո-վի». հերթական կարևոր ՊՈԱԿ-ը, որը նույնպես լուծարեցին

Պետություն են պահում «սար-քո-վի». հերթական կարևոր ՊՈԱԿ-ը, որը նույնպես լուծարեցին

Մայիսի 2-ին, որպես չզեկուցվող հարց, Կառավորությունն ընդունվել է որոշում՝ Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրադարանը լուծարելու վերաբերյալ։ Նույնիսկ աշխատակիցները նախօրոք այդ մասին տեղեկացված չեն եղել։

Նախորդ տարի, դեկտեմբերի 28-ին Կառավարությունը N 2304-Ա որոշմամբ   Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերն օտարման են  հանվել։

Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի խոշորագույն գրադարանն է և ունի շուրջ 22 մլն գիտատեխնիկական գրականություն, գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։

Էկոնակիայի նախարարությանից Vesti.am-ին հայտնում են․ ««Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ միջոցառման շրջանակում տարիներ շարունակ, մինչև 2024թ․ իրականացրել է միայն գրադարանային ծառայություններ՝ իր կանոնադրական հիմնական գործառույթների կատարման համար չունենալով համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։

ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագրով էկոնոմիկայի նախարարությանը վերապահված մի շարք միջոցառումների պատշաճ կատարումը սահմանափակվում է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական կարգավիճակից ելնելով։ Մասնավորապես, գիտություն–տնտեսություն փոխգործուն կապերի հաստատմանը, պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացմանը, ՓՄՁ ֆինանսների հասանելիության ապահովմանը ուղղված միջոցառումները հնարավոր չէ իրականացնել ներկա ենթակառուցվածքի միջոցով»։

Նախարարությունը փաստացի նպատակահարմար չի համարում գրադարանի գորխունեությունը և ՊՈԱԿ-ի լուծարման, որպես ակնկալվող արդյունք նշում․ «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծարել ՊՈԱԿ-ը՝ նպաստելով բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը»։

Իսկ շուրջ 22 մլն գիտատեխնիկական գրականությունը, նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանի խոսքով, կփոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նկատենք, որ նախագծի մասին աշխատակիցները տեղյակ չեն եղել, իրենց հետ քննարկումներ չեն արվել։