Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 15:58
Արցախ

Ադրբեջանը պետություն է, որն իրեն պահում է ԻՊ-ի պես. իտալական Sponda Sud

Ադրբեջանը պետություն է, որն իրեն պահում է ԻՊ-ի պես. իտալական Sponda Sud

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում հաստատեց, որն Ադրբեջանը պետություն է, որն իրեն պահում է ԻՊ-ի պես: Հակամարտության գոտում խալիֆաթի նախկին գրոհայինների` արդեն ապացուցված ներկայությունը բռնակալ Ալիևի կողմից ղեկավարվող ազգին դարձնում է «Իսլամական պետության» իրական հովանավոր. գրում է իտալական  Sponda Sud պարբերականը:

«Պատերազմի ժամանակ սպանությունների համար սկզբունքներ գոյություն չունեն, սակայն կան չգրված ռազմական կանոններ` զինվորները կռվում են այլ զինվորների հետ` միմյանց  նկատմամբ հարգանք ցուցաբերելով, չեն անարգում մարմինները և առավել ևս` կրակ չեն բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ:

Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հետևում միջազգային արժեքներին և չի հարգում դրանք: Ի՞նչ է անում Եվրոպան: Եվրոպան` քաղաքակրթության խորհրդանիշը, որը մշտապես պայքարել է ահաբեկչության դեմ, ոչինչ չի անում: Այն ժամանակ, երբ հայերը հուղարկավորում էին իրենց զինվորներին, ՄԱԿ-ը իր Միջազգային հումանիտար 7-րդ համաժողովում, որը ճակատագրի հեգնանքով անցկացվում էր Բաքվում` Ադրբեջանի մայրաքաղաքում, խոսում էր քաղաքացիական հասարակությունների միջև միության մասին: Պարզ է, որ չի կարող որևէ կապ լինել քաղաքակրթության ու զինվորին գլխատելու միջև: Իսկ Ալիևն այդ ամենից հետո նույնիսկ պարգևատրել է դա արած զինվորին` բանակին ցույց տալով, որ դա պարգևների ճանապարհ է:

Պատմությունը, ցավոք, կրկնվում է, և հիշողությունը վերադառնում է Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանում այդ անունը կապում են հերոսության ու փառքի հետ, սակայն Հայաստանում` սպանության ու ատելության: Ադրբեջանցի սպա Սաֆարովը կացնահարել է քնած հայ սպա Գուրեն Մարգարյանին: Նա խոստովանել է, որ դա արել է միայն այն բանի համար, որ Մարգարյանը հայ է: Տարիներ անց` արտահանձնումից հետո, Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան: Պատժված լինելու փոխարեն նա ազատ արձակվեց ու բռնակալ Ալիևի շնորհիվ հերոս դարձավ:

Ադրբեջանն աջակցում է ահաբեկչությանը: Դա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և նրա Սփյուռքի, այլև ամբողջ Եվրոպայի համար: Ահաբեկչությանն աջակցելու` Բաքվի գործողությունները պետք է կանգնեցնել: Մարդասիրությունը սոսկ բառ չէ: Դա միայն միջազգային համաժողովների թեմա չէ: Դա նախևառաջ ազատության համար պայքարող և բռնությունը բացառող երկրներին աջակցությունն է»,- գրում է  իտալական պարբերականը: