|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սմարթֆոնները պաշտոնական նպատակներով չեն օգտագործվում: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհաստատելով տեղեկությունն այն մասին, թե պաշտոնյաներին, իբր, արգելել են օգտագործել iPhone-ներ։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ «Коммерсант»-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են ազատվել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններից։
Պեսկովն ասել է, որ չի կարող հաստատել, որ այդ տեղեկությունը հավաստի է:
«Ըստ էության, պաշտոնական նպատակների համար սմարթֆոններ, հասկանալի է, չի կարելի օգտագործել, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Այստեղ տարբերություն չկա: Ցանկացած սմարթֆոն բավականին թափանցիկ մեխանիզմ է, այնպես որ կապ չունի, թե ինչ օպերացիոն համակարգ է՝ Android թե iOS։ Բնականաբար, դրանք պաշտոնական նպատակներով չեն օգտագործվում: Իսկ դասակարգված բանակցությունները, դասակարգված նյութերը սմարթֆոններից չեն ուղարկվում», - ասել է Պեսկովը լրագրողներին: