կարևոր
4036 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-30 21:55
Հասարակություն

Ադրբեջանաթուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած հակահայկական ու հակամարդկային քաղաքականությունից. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանաթուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած հակահայկական ու հակամարդկային քաղաքականությունից. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած հակահայկական ու հակամարդկային քաղաքականությունից, նրան համարում են «իրողություններն ընդունող առաջնորդ»։ Իհարկե, նրանք Հայաստանում գտել են մեկին, ով քաղաքական ամրագրում է տալիս պատերազմով ձևավորված իրողություններին, ով հարցադրումներ է առաջ քաշում հայոց պատմության ու Ցեղասպանության մասին։ Զարմանալի կլիներ, որ գոհ չլինեին այսքանից հետո։ Ուշագրավ է, որ Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը իր դրվատանքի խոսքում նշում է․ «Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, թուրք և ադրբեջանցի ժողովուրդները, ինչպես և առաջ, պատրաստ են հաց կիսել հայ ժողովրդի հետ․․․»։

Ցավոք, տեսել ենք, թե հաց կիսելուց հետո ինչ հանցանքներ եք գործել հայ ժողովրդի դեմ, իսկ այդ չարագործությունների համար ոչ միայն չեք զղջացել, այլ անգամ հպարտանում եք․․․

Տաթևիկ Հայրապետյան 

Ադրբեջանագետ