Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիային. տեղեկացնում է Ermenihaber-ը: Նա մասնավորապես անդրադարձել է Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, Թուրքիայում մամուլի ազատությանը, ինչպես նաև «S-400» ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական պայմանագրին։
Ընդգծելով, որ ԱՄՆ-ն ուշի-ուշով հետևում է Աֆրինում տիրող իրավիճակին՝ Նոյերը նշել է, որ Աֆրինի 140.000 բնակիչներ Թուրքիայի գործողությունների հետևանքով լքել են տները և այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրերը։
«Մենք ավելի վաղ էլ Աֆրինի ճգնաժամի շուրջ մտահոգություն էինք հայտնել, և այդ մտահոգությունները շարունակվում են։ Կոչ ենք անում Թուրքիային, Ռուսաստանին և բոլոր կողմերին` չխոչընդոտել միջազգային մարդասիրական կառույցներին, ինչպես նաև մարդկանց՝ վերադառնալ իրենց տները»,- ասել է Նոյերթը։
Խոսելով մամուլի ազատության շուրջ Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշել է, որ ձերբակալված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում առաջին տեղում է, ինչը չափազանց մտահոգիչ երույթ է։ Ապա կարևորել է, որ Թուրքիայի իշխանությունները որոշակի բարեփոխումներ անեն մամուլի ազատությանն առնչվող հարցերում։
Պետքարտուղարության խոսնակը հերթական անգամ նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է «S-400»-ների հարցով, որոնք Թուրքիան պատրաստվում է գնել Ռուսաստանից։ Նրա խոսքերով` դա մտահոգիչ երևույթ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներին։ Նոյերթը Թուրքիային զգուշացրել է, որ այդ հարցում ԱՄՆ-ը շարունակելու է բարձրաձայնել իր մտահոգությունը։