Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հերքել է այն տեղեկությունը, թե խմբի անդամները վերամիավորվելու են:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, օրեր առաջ The Birmingham Mail-ը հաղորդել էր, թե Այոմին, վոկալիստ Օզի Օզբորնը, բաս-կիթառահար Գիզեր Բաթլերը եւ հարվածային գործիքներ նվագող Բիլ Ուրդը սկսել են համերգային շրջագայության պատրաստվել: Նույնիսկ նշվում էր, թե այս շրջագայությունը կապված է հաջորդ տարի նոր ալբոմ թողարկելու հետ:
«Լրագրողն օգտագործել է դեռեւս հունիսին տեղի ունեցած մեր զրույցը եւ այնպես է ներկայացրել, թե կարծես մենք երեկ ենք խոսել Black Sabbath-ի վերամիավորվելու մասին: ... Այդ ժամանակ ես անկապ բաներ եմ ասել` բարձր մտածելով այն մասին, ինչն անընդհատ հարցնում են` վերամիավորվելո՞ւ եք»,- ասել է Այոմին:
Այդ հրապարակման մեջ նշվում է, թե իբր Այոմին անհամբերությամբ է սպասում շրջագայության մեկնարկին: Այնինչ` նա իր պաշտոնական կայքում «կատարյալ անհեթեթություն» է անվանել դա եւ ներողություն խնդրել խմբի մյուս երեք անդամներից. «Շնորհակալություն ինտերնետին, որի շնորհիվ այդ ինֆորմացիան տարածվել է` որպես իմ «պաշտոնական» հայտարարություն»: