|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է
Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է Նինա Մանուչարյանի և Մարիամ Ազիբեկյանի տները։ Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, Նինա Ազիբեկյանը՝ միայնակ, նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա տան ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։ Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն»։