Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ ստացել են 13 միլիոն 183.1 հազար դրամի պարգևավճար։ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը:
«Հայտնի չէ, թե նվաճումների, աշխատանքային ձեռքբերումների համար են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները ճոխ կերպով պարգևատրվում շուրջ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ ․ «2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում եք Տավուշի մարզպետի պաշտոնը։ Որո՞նք են այն 3 մեծ ձեռքբերումները, հաջողությունները, որոնք դուք ունեցել եք անցած գրեթե 4 տարվա ընթացքում»։
Մարզպետարանից պատասխանել են ․ «Մարզպետն ապահովում է մարզում կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը: Անցած 4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բոլորն էլ կարևոր ձեռքբերում են»»,- գրել է նա: