Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 23-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը: Նա անդրադարձել է Հայրենիք-Սփյուռք մերօրյա խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության ներկա հանգրվանին, խոսել ՀՀ իշխանությունների կողմից այդ ուղղությամբ տարվող անընդունելի քաղաքականության մասին:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում ծավալվող գործընթացներին՝ Հրաչ Վարժապետյանը նշել է, որ դրանք հետևանք են ինչպես 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտության, այնպես էլ ՀՀ իշխանությունների կողմից վարվող ձախավեր արտաքին քաղաքականության: «Հստակ է, որ ոչ ոք չի կարող հերքել սահմանազատման և սահմանազատման խնդիրը և ոչ ոք դեմ չէ դրան: Հարցն այստեղ այն է, թե այդ պրոցեսն ինչպես պետք է ընթանա: Սա է բուն խնդիրը: Մեր դեպքում, սակայն, միակողմանի զիջումների գործընթաց է տեղի ունենում՝ ոչ միջազգային ընդունված նորմերով: Մեր դարավոր թշնամուն վստահելը իրապես միամտություն է: Ինչ երաշխիք կա, որ Ադրբեջանը վաղը հարգելու է այսօրվա սահմանազատումն ու սահմանագծումը: Մենք անընդհատ զիջում ենք, և դրա դիմաց ոչ մի հիմք չունենք մտածելու, որ իրավիճակ է փոխվելու»,- ասել է նա՝ հավելելով, որ հայրենիքի հողը սեփականության խնդիր չէ: Այդ հողի հանձնումը ողջ ժողովրդի ընկալման հարց է, և ոչ ոք իրավունք չունի այսպիսի միակողմանի զիջումներով հայրենի դարավոր հողը նվեր տալու թշնամուն, առանց ժողովրդի համաձայնության:
Մանրամասները՝ տեսանյութում