կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 18:27
Հասարակություն

Որ պատմական դիմագիծը չաղճատվի

Որ պատմական դիմագիծը չաղճատվի

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովի ժամանակ քննարկվել են թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրներ: Մասնավորապես` անդրադարձ է եղել թեմերում եկեղեցականների հովվական ծառայությանը:

 

Հոգեւոր հովիվները պետք է առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ եւ համայնք, հովիվ եւ ընտանիք հարաբերությունների սերտացմանը: Մտահոգություն հայտնելով Հայաստանում կրոնական տարբեր կազմակերպությունների եւ աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեության հետեւանքով հասարակական կյանքում տեղ գտնող երեւույթների առիթով` ժողովականները ընդգծել են տուժած ընտանիքների եւ անհատների հետ առավել ակտիվ հովվական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ հոգեւոր հովիվների բնակությունն իրենց խնամքին հանձնված համայնքներում:

 

Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ վանքերի եւ եկեղեցիների պահպանման ու հոգատարության խնդիրները: Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորել է թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որեւէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը: