|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց գյուղի մուտքի մոտից ոստիկանները և կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 14 քաղաքացու և տեղափոխել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Նշենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքը, ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև գյուղի կամրջի հատվածում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։ Գիշերը երեք սյուն էր դրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: