|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Դատարանի որոշմամբ՝ այսօր դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, ինչպես նաև տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Բոլոր երեքը խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին հունիսի 4-ին՝ «ԱԳՆ-ի գործով»։
Բոլոր երեքի նկատմամբ դատարանը կիրառվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը։
Տարոսը մյուս քաղբանտարկյալներին ու քաղկալանավորներին»,- նշել է Մելիքյանը:
«Ընկերներ ջան, իմ խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության:
Կատարած կարևոր աշխատանքի համար շնորհակալություն փաստաբանական հրաշալի եռյակին՝ Վարազդատ Հարությունյան, Արսեն Բաբայան և Նարե Հոնարչյան»,- գրել է Մեսրոպ Եսայանը: