Մեծ Բրիտանիան Իրանի մայրաքաղաք Թեհրանում վերաբացել է իր դեսպանատունը: Այն փակվել էր 2011 թվականին, այն բանից հետո, երբ ցուցարարաները ներխուժել էին դեսպանատան տարածք, գողացել փաստաթղթեր:
Այդ ժամանակ Լոնդոնը ոչ միայն փակեց իր դեսպանատունը, այլեւ Մեծ Բրիտանիայից արտաքսեց իրանցի դիվանագետներին:
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան բացմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Խեմոնդը: Նա անձամբ է Թեհրանում բարձրացրել բրիտանական դրոշը: