Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում:
Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի 19-րդ առաջնության ոսկե մեդալներին արժանացել են Դավիթ Վարդանյանը (65 կգ), Արսեն Բագրյանը (60 կգ), Դավիթ Իսախանյանը (56 կգ), Ժիրայր Պետրոսյանը (60 կգ), իսկ երիտասարդների պայքարում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել են Գրիգոր Տոնիկյանը (80 կգ), Աղվան Մագոյանը (56 կգ) և Գևորգ Բաղդասարյանը (52 կգ):
Մեծահասակների կազմում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վահան Մկրտչյանը (48 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել Հովհաննես Սմբատյանը (+90 կգ) և Գևորգ Երիցյանը:
Երիտասարդների պայքարում Դավիթ Բաղդասարյանը (65 կգ) արժանացել է արծաթե մեդալին, իսկ Յաշա Մնացականյանը (60 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ուշուի հավաքականը թիմային պայքարում 12 մեդալով զբաղեցրել է 9-րդ տեղը: Հայաստանի թիմը Շվեդիա էր մեկնել 14 մարզիկով:
Եվրոպայի առաջնության մրցավարների թվում աշխատել են նաև Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանն ու Սպարտակ Ծառուկյանը: