|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտված` Եվրոպայի 8-18տ. պատանիների և աղջիկների առաջնությունում գերազանց արդյունքի են հասել Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը: Ինչպես հաղորդում է Chessfed.am-ը, մինչև 18տ. տղաների մրցաշարում հանդես եկող Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և արժանացել արծաթե մեդալի, իսկ մինչև 14տ. տղաների մրցաշարում ելույթ ունեցող Արամ Հակոբյանը՝ 7 միավոր, ճանաչվել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստներ տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում՝
Մամիկոն Ղարիբյան (մինչև 12տ.)՝ 6-րդ տեղ
Ռոբերտ Փիլիպոսյան (մինչև 8տ.)՝ 4-րդ տեղ
Մարիամ Մկրտչյան (մինչև 12տ.)՝ 8-րդ տեղ
Հասմիկ Քոչինյան (մինչև 10տ.)՝ 5-րդ տեղ