|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անապայում ավարտվել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղակացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնող 12 մարզիկներից միայն 3-ին հաջողվեց մեդալ նվաճել: 42 կգ քաշային Արթուր Շահբազյանը և 59 կգ Կարեն Ստեփանյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Արթուրը եզրափակիչում 3:0 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կարիբյան Բորիսին, իսկ Կարենը նույն հաշվով զիջեց ռուս Բեզսոլով Յարոսլավին:
Սարգսյան Սարգիսը կիսաեզրափակիչում պարտվել էր ռուս Նիկիտա Ռեոբրովին: