Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապաետության հրապարակում մեկնարկել է «Հանուն հայրենիքի» համազգային հանրահավաքը: Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բոլորը խառնվել են իրար․ սա ի՞նչ շարժում է, հյուսիսի՞ց է, հարավի՞ց է, արևելքի՞ց է, արևմուտքի՞ց է։ Սա մաքուր, հայկական, ազգային, սրտով ու հոգով շարժում է։ Սպասարկում է մեր ազգային ու պետական շահերին։ Գիտե՞ք ինչից է, որ խառնվել են իրար։ Որովհետև սա միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական հոսանքների մեկ նպատակի շուրջ՝ հայրենիք ունենալու, պատիվ ունենալու նպատակի շուրջ։ Եվ մեր նպատակը մեկն է՝ ունենալ խաղաղ, արժանապատիվ Հայաստան։ Եվ մենք ունենալո՛ւ ենք խաղաղ, արժանապատիվ ու ճշմարիտ Հայաստան։ Միավորելո՛ւ ենք ներկաներին, նախկիններին, երիտասարդներին, տարեցներին» ,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ մենք մեր տունը կարգի բերելու խնդիր ունենք։ Երբ այդ խնդիրը լուծենք, Դանիելյանը համոզված է, որ այդ ժամանակ և՛ խաղաղություն, և՛ արժանապատվություն և թե՛ հարևանների հետ համակեցություն։ Դանիելյանը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերը բացառիկ համերաշխություն են դրսևորել վերջին օրերին։
«Այսօր մեր առջև խնդիր է դրվել՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը» ,-ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում