կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-18 14:24
Քաղաքական

Մենք պատերազմի շեմին ենք կանգնած․ ամիսների, շաբաթների հարց է․ Գառնիկ Դանիելյան

Այս գործը կարվել է, հստակ հրահանգավորում է եղել, որ անպայման Լեւոն Քոչարյանին պետք է բերման ենթարկեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ այժմ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը։

«Կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով, ծեծելով տեղափոխում են Շենգավիթի բաժին, բոլոր այն կոչերին, որ պետք է անհապաղ շտապ օգնության մեքենա գա, ինքնազգացողությունը վատ էր, եւ շուրջ կես ժամ շտապ օգնության մեքենան չի կարողանում մոտենալ եւ առաջին օգնություն ցույց տալ։ Այս ամենը նախօրոք պլանավորած օպերացիա էր, որը իրականացվեց։ Չկա որեւիցե մի փաստ, որով որ այն մեղադրանքը, որն առաջադրվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ, կարող է փաստվել»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Հարցին՝ բռնի կերպով բերման ենթարկելու եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանավորելու առնչությամբ ինչո՞ւ են լռում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները, պատգամավորն ասաց․

«Որովհետեւ իրենց ձեռ է տալիս Նիկոլ Փաշինյանի այս ապօրինի իշխանությունը։ Դրված պահանջները հնազանդ կատարում է Փաշինյանը։ Արցախի հարցն իրենց ձեւով լուծեցին, մեզ զրկեցին հայրենիքից, այսօր Եվրոպայում նրան ծափահարում են, թե ինչու, երբ նա առանց ամոթի ուղիղ եթերում հայտարարում է, որ արցախցիներինվտանգ չի սպառնում, բայց այնտեղ էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացվում, առնվազն լուռ ու համաձայնությամբ պատերազմ է տեղի ունեցել»։