|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանի աշխատասիրությամբ հրատարակվել է Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանը և աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում» ծավալուն հատորի աբեղյանական ուղղագրությամբ տարբերակը։
Հատորում ընդգրկված երկու իրար լրացնող ուսումնասիրությունները՝ «Հայաստանը միջցամաքային ուղիների վրա» և «Կիլիկիան, Ամանոսը, Անտիոքը միջազգային ճանապարհների հանգույց» գրվել են մոտ 75-80 տարի առաջ, բայց մեր այսօրվա և վաղվա մասին են։
Գրքի աբեղյանական ուղղագրությամբ հրատարակությունն իրականացվել է «Գողթան» ակումբից՝ Արտակ Աղբալյանի, Հայկ Ասատրյանի, Արմեն Գրիգորյանի, Գառնիկ Դանիելյանի, Տարոն Ղազարյանի, Հարություն Մելիքյանի, Արմեն Նահապետյանի, Տիգրան Նահապետյանի, Գնել Սարգսյանի, Ներսես Տեր-Պետրոսյանի աջակցությամբ։