կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 13:27
Քաղաքական

Ովքեր կընտրեն այսօրվա իշխանությանը, պետք է հասկանան, որ թշնամուն բերում են իրենց օջախ․ Ի․ Սաղաթելյան

Այս ազգադավ իշխանության գործունեության արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, եւ այսօր պատերազմի հետեւանքները զգում է նաեւ Վարդենիսը՝ հենց ձեր տարածաշրջանը։ Էս իշխանությունների գործունեության արդյունքում թշնամին մոտեցել է Վարդենիսի սահմաններին, եւ եթե այս իշխանությունը վերարտադրվի, եւ այն քաղաքացիները, որոնք քվե են տալու այս իշխանությանը, պետք է հասկանան, որ թշնամուն բերում են դեպի իրենց օջախ, իրենց տուն․ վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ սա ոչ թե չափազանցություն է, այլ իրականություն։ Սա է մեր երկրում ստեղծված վիճակի իրական պատկերը, երբ բնակավայրերի մերձակայքում թշնամին է։

«Սրանից կարելի է ազատվել միայն այս իշխանությանը հեռացնելու եւ պատասխանատու իշխանություն ձեւավորելու արդյունքում։ Վարդենիսի տարածաշրջանում կան նաեւ սոցիալական եւ տնտեսական ծանր խնդիրներ, Սոթքի հանքի շահագործման խնդիրը դրված է հարցականի տակ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կառուցելուց հետո էս տարածաշրջանում տնտեսական աշխուժություն էր նկատվում, առաջընթաց։ Էսօր դա էլ չկա, եւ էդ ճանապարհը, որը կառուցվեց մեր ժողովրդի ջանքերով, կրկին հայտնվեց թշնամու մոտ։ Մենք ասում ենք՝ ունենք թիմ, կամք, վճռականություն՝ ձեր օգնությամբ ու մասնակցությամբ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու եւ ուժեղ ու հզոր Հայաստան կառուցելու»,- Վարդենիսում ասաց Իշխան Սաղաթելյանը։


Մանրամասն՝ տեսանյութում