Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
«Հիտլերի մահով չմեռավ գերմանական նացիզմը։ Գազախցիկներում մարդկանց սառնասրտորեն ոչնչացնողներից շատերն այդպես էլ չդատվեցին, հենց իրենց ինքնությամբ կամ կեղծված փաստաթղթերով վերադարձան քաղաքացիական խաղաղ կյանքի։
Նույն կերպ և Հայաստանում լևոնակապիտուլյանտականության ակտիվ կրողների մահով ամբողջությամբ չի վերանալու թուրքականությունն ու դավաճանությունը։
Սամվելին խոշտանգողներն ու ծաղրողները վերադառնալու են իրենց տներ, համբուրեն իրենց երեխաներին՝ անհոգ ամբարտավանությամբ հարցնելով՝ «կնի՛կ, ի՞նչ կա ուտելու»։ Նրանք շարունակելու են ապրել մեր կողքին, սերունդ տալ, մասնակցել ընտրություններին, գարեջրատներ ու եկեղեցի հաճախել՝ նորմալ մարդկանց մոտ միշտ կասկածի ու վարանումի տեղ թողնելով՝ արդյոք կողքինն իր պես նորմալ մարդ է, թե նախկինում Սամվելին խոշտանգած մեկը։
Այս հարցի լուծումը շատ պարզ է, և նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկա։ Ազգային (մի՛միայն ազգային) իշխանափոխությունից հետո հետևողականորեն պետք է կյանքի կոչվեն
1. անհատի պաշտամունքի մերկացումն ու դատապարտումը հասարակական բոլոր մակարդակներով,
2․ հոգևոր-բարոյական լիկկայաններ, որտեղ մարդկանց պետք է սովորեցնել, որ չի կարելի անասուն լինել, պետք է մարդ լինել,
3․ արցախատյացներին, նույն ինքը՝ հայատյացներին, պետական ու ՏԻՄ շենքերում էկրանի առաջ նստեցում՝ դիտել տալով Արցախից բնապատկերներ, ապա զոհված տղաների պայծառ ու խոշտանգված նկարներ,
4․ նախորդ երկու կետերն իրականացվելու են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային պատկերագրման (fMRI) պայմաններում, որպեսզի ի վերջո արձանագրվի, որ ուղեղի՝ ապրումակցման համար պատասխանատու կենտրոններ արյան հոսք կա, հետևաբար՝ մարդը նորից անասունից հետ է վերածվել յուրայինին ապրումակցելու ունակ մարդու և վնասակար չէ հասարակության համար»։