Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիային ձեռնտու է Հայաստանի՝ կապիտուլյացիայի գնացած իշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը ԱԺ դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ, որում ցուցարարները երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան և մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։
Թուրքիան այսօր կոչ արեց Հայաստանում պահպանել խաղաղություն․ սա Էդգար Էլբակյանը երկու հանգամանքով է բացատրում։
Ամենապարզն այն է, որ իրենց ձեռնտու է այն վիճակը, որ Հայաստանում կա։
«Ես նկատի ունեմ այն իշխանությունները, որոնք երկրի ղեկին են, որովհետև նրանք, փաստացի, առաջ են տանում թուրքահաճո օրակարգ։ Մի կողմ թողնենք՝ նրանք դա անում են ուղի՞ղ հրահանգումով, թե՞ ոչ, բայց իրականությունը դա է։ Այսինքն, Շուշին դարձնել ոչ հայկական և, մեկ այլ թեմայից օրինակ բերեմ, մոռացության տալ Ցեղասպանության հարցը․․․ կհիշե՞ք վերջին անգամ երբ են նրանք այդ թեմայով խոսել»,-ասաց Էդգար Էլբակյանը։
Սա, նրա համոզմամբ, տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր կապիտուլյացիայի, և Թուրքիան դա փաթեթավորում է «խաղաղության» տակ։
Եվ երկրորդ հանգամանքը, Էդգար Էլբակյանի խոսքով, ավելի խորքային է․ «Թուրքիան ասում է՝ ինչպես աշխարհում, մենք Հայաստանում նույնպես դեմ ենք հեղաշրջումներին․ սա ի՞նչ է նշանակում՝ Թուրքիայում այդպիսի փորձ արվեց 2016-ի հուլիսին Էրդողանի դեմ։ Տապալվեց։ Երբ որևէ երկիր իր ներքին քաղաքականությունից բխող բաները փորձում է արտահանել դուրս, դա նշանակում է, որ ինքը ծագող կայսրություն է։ Օրինակ, այդպես անում էր Սովետական Միությունը․ իրենք ասում էին, որ մենք ամեն տեղ կողմ ենք աշխատավորների իրավունքների պաշտպանությանը։ Այսինքն, Թուրքիան փաստացի չի էլ թաքցնում, որ ինքն ունի տեսլական այս տարածաշրջանի հետ կապված և ունի ձգտումներ»,-պարզաբանեց Էդգար Էլբակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․