կարևոր
3220 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 16:33
Քաղաքական

Հակաթուրքականությունը՝ Հայաստանի փրկության միակ ճանապարհ․ Էդգար Էլբակյան

Հակաթուրքականությունը՝ Հայաստանի փրկության միակ ճանապարհ․ Էդգար Էլբակյան

• 41 տարի առաջ այս օրը՝ մայիսի 4-ին, Բոստոնի այն կետում, որտեղ կանգնած եմ այս նկարում, ոչնչացվեց Թուրքիայի պատվավոր հյուպատոս Օրհան Գյունդուզը։ Թշնամու վրա արձակված 9 կրակոցները հուսալի երաշխիք էին, որ մարտական խնդիրն անշեղորեն կատարված է։

• Այդ մարտական խնդիրը դնողն ու իրականացնողը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» (JCAG) կառույցն էր՝ հայկական ավանդական քաղաքական կազմակերպության մարտական թևը, որ այս եղանակով ցանկանում էր նոր հունի մեջ դնել Հայ Դատի համար պայքարը՝ թույլ չտալով մոռացում։

• Հայաստանը ձախողել է ոչ թե այն պատճառով, որ հակաթուրքական է եղել, այլ այն պատճառով, որ անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել։ Ասածիս ապացույցը գտե՛ք այն հարցի մեջ, թե 1991 թ․-ից կամ 1998 թ․-ից հետո քանի հոգի է սերտել այս պատմությունները, ինչ են սովորեցրել դպրոցում Հայ Դատի մասին, եթե առհասարակ սովորեցրել են, և այսպես շարունակ…

• Հաղթում են միայն ծավալման նպատակ դրած օրգանիզմները, իսկ Հայաստանը ո՛չ 1991 թ․-ից, ո՛չ նույնիսկ 1998 թ․-ից հետո ծավալման նպատակ չի դրել։ Նպատակ է դրվել ռեալ եղածից մի մաս զիջելով՝ ստանալ հավանական լինելիք և դրանով բավարարվել «հավիտյանս հավիտենից»։ Եվ խնդիրն այստեղ բնավ քանակական ռեսուրսների մեջ չի եղել, այլ քաղաքական աշխարհընկալման, որի դառը պտուղները ճաշակում ենք արդեն 2018 թ․-ից և 2020 թ․-ից հետո։

• Այսօր դե-ֆակտո թուրքական իշխանությունները խմբագրում են հայոց պատմությունը՝ ըստ թուրքական նարատիվի։ Մեր՝ ազատ հայերիս պարտքն է, վառ պահել պատմական հիշատակները, իմաստավորել դրանք՝ որպես Հայաստանի ազատագրման գալիք քաղաքական հաղթանակի հիմք ու գրավական…

 

Էդգար Էլբակյան