Այս տարվա փետրվարն ամենատաքն էր ողջ պատմության ընթացքում
Անցած փետրվարը Երկիր մոլորակի պատմության մեջ ձմռան վերջին` ամենատաք ամիսն էր` ուսումնասիրությունների ողջ ընթացքում, հայտնում են ՆԱՍԱ-ի մասնագետները:
Փորձագետների հաշվարկներով, Երկրի վրա այս տարվա փետրվարին համաշխարհային միջին ջերմաստիճանը 1.35 աստիճանով ավելի բարձր է եղել, քան միջին ջերմաստիճանը` 1951-1980 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Իսկ դա շանակում է, որ ջերմաստիճանային շեղումն այս տարի ամենամեծն է` սկսած 1880 թվականից: