կարևոր
820 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 19:29
Հասարակություն

Այդ օրը սև օղակի մեջ պետք է առնվի մեր ամբողջ պատմության մեջ․ Բագրատ սրբազանը՝ Վեհափառի գործի մասին

Այդ օրը սև օղակի մեջ պետք է առնվի մեր ամբողջ պատմության մեջ․ Բագրատ սրբազանը՝ Վեհափառի գործի մասին

Այդ օրն ուղղակի սև օղակի մեջ պետք է առնվի մեր ամբողջ պատմության մեջ։ Այս մասին ասել է Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստին։

«Սա ցավալի իրողություն է, որ մենք արդարադատության, դատարանի հանդեպ բացարձակ վստահություն չունենք։

Այդ գործը պետք է կարճել, որովհետև Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ այլ որևէ տեսակի մեղադրանքով է ներկայացվել դատարան, քան իր գործառույթները կատարելու համար, այսինքն՝ կատարել է իր գործառույթները։ Խորհրդարանի ամբիոնից մի կին էր խոսողը, անուն-ազգանունն չեմ էլ հիշում, բայց երևում էր, որ տգետ է։

Ուրեմն ասում է, որ Եկեղեցին աշխատանքային պայմանագիր չի կնքում, որ հարկերը թաքցնի։ Ա՛յ տգիտության գերազանց ներկայացուցիչ, Եկեղեցին բոլոր հարկերը վճարում է՝ ներառյալ նաև եկամտահարկը, տարիներով հարկեր ենք վճարել։

Նայում ես այդ մարդկանց, ծագում չունեն, կենսագրություն չունեն, որտեղից են ծնվել, հայտնվել, ով ում որդին է, ով ում զավակն է, ով ում դուստրն է, ով է հայրը, ով է մայրը։ Ծագում չկա, բան չկա, ոչ մի կենսագրություն չկա, արած գործ չկա, սրանց միակ արած գործն այն է, որ հազարավոր մարդկանց կյանք են դրել գերեզման, ես այսպես շեշտադրված եմ ասում, հայրենիք են հանձնել և շարունակում են հանձնել, և շարունակում են ենթարկվել թշնամու թելադրանքներին, միակ արած գործն է դա, և սրանք դեռ հավակնում են և խոսում են Ամենայն հայոց հայրապետի մասին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Սրբազանը։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ ոստիկանները Բագրատ Սրբազանին չէին ներկայացրել դատարան։

Նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանին բերեցին դատարան։