Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բյուսելյան հանդիպման արդյունքը հետևյալն է. 4 տարում ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն... ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ հատուկ նշում է, որ շարունակելու են աջակցել Արցախից տեղահանվածներին՝ բացահայտ հասկացնելով, որ իրենց՝ Ֆրանսիայի և ԵՄ-ի հովանավորությամբ Արցախը լքած հայությունը, որը Նիկոլի կողմից հենց Մակրոնի և Միշելի քավորությամբ է ճանաչվել Ադրբեջանի մաս 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին, հույս չունենան, որ վերադառնալու են Արցախ ու պետք է բավարարվեն Վաշինգտոնից շպրտված կոպեկներով...
Սա է այսօրվա հանդիպման գինը... Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այսօրվա հանդիպման հովանավորը և ֆինանսիստը Էրդողանն ու Ալիևն են...
Այդքանով է արևմուտքը գնում Հայաստանը, որ ֆուլ տարբերակով ընդամենը որոշ ժամանակ անց նվիրի Թուրքիային...
Հիշեցնեմ, որ 2003 թ-ի Վրաստանում "վարդերի հեղափոխությունից" հետո նույն ԱՄՆ-ն և ԵՄ-ն Սաակաշվիլիի կառավարման առաջին 5-6 տարիներին տարեկան մոտ 1 միլիարդ դոլար էին տրամադրում Թբիլիսիիին...
Դե Ուկրաինայի մասին էլ չասեմ...
Եռակողմ հանդիպման ժամանակ հնչաց մյուս բոլոր ելույթներն աջակցության մասին և այլն, ընդամենը հերթական լապշան է հայության ականջներին և ականջահաճո հայամետ զառանցանքնեն են, որոնց հիմքում ՈՉԻՆ չկա և չէր էլ կարող լինել...»: